Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հստակ հերքեց Հայաստանի իշխանությունների կողմից անընդհատ տարածվող պնդումը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է։
Հաքան Ֆիդանը մասնավորապես հայտարարեց.
«Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։
Իսկ կեղծիքի և ստի իշխանությունները բոլորովին այլ բան էին ներկայացնում հայ ժողովրդին։
Իսկ ու՞մ խոսքն է առավել արժանահավատ։
Բնականաբար, Հայաստանի իշխանությունների խոսքի արժանահավատության մակարդակը ձգտում է 0-ի։ Ինձ համար ցավալի է, բայց փաստ` ինչ ասել է թշնամին, վերջում պարզվել է, որ չի ստել, այլ Հայաստանի իշխանություններն են ստել։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ